adv
drug

Հավատարմության քաղաքականություն



Մեզ համար հավատարիմ է այն հաճախորդը, ով դրական է վերաբերվում մեր կազմակերպության գործունեությանը, մեր դեղատների անձնակազմին, ում առողջության պահպանման համար հաճելի է գնումներ կատարել հենց մեր դեղատներից:

Մեր աշխատանքի արդյունավետության ցուցանիշը մեծաքանակ հավատարիմ հաճախորդների առկայությունն է: "5+" դեղատների հավատարմության քաղաքականությունը նպատակ է հետապնդում ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մեր մշտական հաճախորդները միշտ գիտակցեն իրենց հատուկ կարգավիճակը բոլոր "5+" դեղատներում:

Մենք գիտակցում ենք, որ հավատարիմ հաճախորդը շուկայում մեր առաջին գովազդատուն է և մեր առաջխաղացումը: Հենց դա է պատճառը, որ մեր մշտական հաճախորդների կարիքների առավել լիակատար բավարարման գործընթացում միջոցների ներդրումը մենք համարում ենք առավել արդյունավետ և դիտարկում ենք որպես ԶԼՄ-ներում գովազդի այլընտրանք:

Ու՞մ է տրամադրվում հավատարիմ հաճախորդի քարտը

1. "5+" դեղատների հարևանությամբ բնակվող հաճախորդներին
2. 200 000 դրամի դրամարկղային կտրոն ներկայացնող հաճախորդներին
3. 3 ամսվա ընթացքում ձեռք բերած 30 դրամարկղային կտրոն ներկայացնող հաճախորդներին

Кому предоставляется карта лояльных клиентов?

"5+" դեղատների հավատարմության քաղաքականության բաղադրիչները

1. Դեղագիտական խնամակալություն
Քարտի միջոցով գնումներ կատարելիս ավտոմատացված համակարգը թույլ է տալիս վերլուծել Ձեր մինչ այդ կատարած գնումները` արտաբերելով նրանց դեղաբանական համատեղելիությունը, ինչը հնարավորություն է ընձեռում դեղագետին զգուշացնել Ձեզ հնարավոր անցանկալի հետևանքների մասին:

2. Մեր աշխատաոճը ի նպաստ Ձեր առողջության
"5+" դեղատներում յուրաքանչյուր ամիս կազմակերպվում է ՀՀ ԱՆ առաջատար մասնագետների անվճար ընդունելություն: Բոլոր քարտատերերը ստանում են ընդունելությանը մասնակցելու արտահերթ հնարավորություն

3. Օգնում ենք տնտեսել
Հավատարիմ հաճախորդների քարտը հնարավորություն է ընձեռում դեղորայք ձեռք բերել զեղչերով