adv
drug

Մեր մասին



Մենք առաջարկում ենք Հայաստանում արտոնագրված դեղորայքի, մանկական սննդի և դեղատնային այլ ապրանքների լայն տեսականի: Դեղամիջոցները ձեռք են բերվում անմիջապես պաշտոնական ներմուծողներից, հետևաբար Դուք կարող եք համոզված լինել դրանց իսկության մեջ: 2005թ.-ին Երևանի կենտրոնում բացվեց առաջին "5+" դեղատունը:


Կայքը գործում է 3 լեզուներով և պարունակում է ամբողջական տեղեկատվություն բոլոր ապրանքների մասին՝ գին, նկարագրություն, նկար և այլն: Հարցերի և խնդիրների դեպքում 24/7 տարբերակով Դուք կարող եք դիմել մեր թիմին նշված հեռախոսահամարով կամ էլ. փոստով :

Մեր դեղատներում դեղորայքը պահվում է սահմանված անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչը կրկին վկայում է այն մասին, որ Դուք ձեռք կբերեք միմիայն որակյալ դեղորայք: Կայքում ներկայացված են դեղորայքի միջին շուկայական գները: Մենք առաջնորդվում ենք ՝ «Բարձր որակ և գերազանց սպասարկում հասանելի գներով» սկզբունքով:

Հաջողության հասնելու մեր նպատակասլացությունը մենք պատրաստ ենք հաստատել ամեն օր` աշխատելով մեր բոլոր գործընկերների հետ ի բարօրություն յուրաքանչյուր հաճախորդի: Եվ այսօր մենք երիտասարդ ենք, աշխատասեր և միշտ ձգտում ենք նորարարությունների:

"5+" բրենդի փիլիսոփայությունը

  • "5+" դեղատները գերազանցիկների դեղատներ են` գիտելիքների, հաճախորդների խնամքի և սպասարկման, ինչպես նաև աշխարհահայացքի և ձգտումների առումով:
  • "5+" դեղատները դեղատներ են գերազանցիկների համար, որոնք արժանանում են առավելագույնս բարձր որակի առավելագույնս արդար գնով:
  • "5+" դեղատները դեղատներ են գերազանց ներքին աուրայով, որը կոչված է նպաստել առողջության պահպանմանը:
  • "5+" դեղատները դեղատներ են, որոնք տրամադրում են իրենց աշխատակիցներին գերազանց և հարմարավետ պայմաններ աշխատելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:
  • "5+" դեղատները դեղատներ են, որոնք միշտ ձգտում են լինել գերազանց գործընկերներ բոլոր դեղագործական կազմակերպությունների համար:

5 բաղադրիչ, որոնց համար մենք աշխատում ենք՝

1. Մեր և մեր ընտանիքների համար:
2. Մեր հաճախորդների համար:
3. Մեր պետության համար:
4. Բժիշկների համար (օգնելով նրանց` մենք օգնում ենք հիվանդին):
5. Մեր գործընկերների համար (նրանց այսօրվա բարեկեցությունը մեր վաղվա հաջողությունն է):

5 բաղադրիչ, որոնց կերպ ենք մենք աշխատում

1. Նպատակամղված
2. Նորարար
3. Ազնիվ
4. Ուղղորդված դեպի ապագա
5. Հումորով :)